Էլիկո

Էլիկո

Պատմվածքնորի այս ժողովածուն ծաղկաքաղ է հեղինակի կյանքից՝ համեմված բազմաթիվ ծիծաղաշարժ դրվագներով, որոնք հնարավոր չէ ընթերցել առանց ժպիտի։ Գիրքը կարող է հետաքրքրել տարբեր տարիքի և տարբեր հետաքրքրությունների տեր ընթերցողներին:

Жанры: Книги о приключениях, Юмор и сатира
Цикл: Не является частью цикла
Год публикации: 2019

Читать онлайн Էլիկո


Նախաբան

Գիրքս հետաքրքիր ծաղկաքաղ է իմ կյանքից։ Այն սկսվում է մանկությանս հուշերից, որտեղ կոշիկ չունենալը առավելություն էր՝ հմտորեն ծառ բարձրանալու համար, որտեղ հնդկական կինոդիտմանը մասնակցելու համար փոքրիկ անկարգը գնում էր խորամանկությունների, շատ հաճախ հայտնվում էր ծիծաղաշարժ պատմությունների կիզակետում, որտեղ նրա մանկության քաղաքը՝ Հոկտեմբերյանը, ամենագեղցիկն էր, ու որտեղի պաղպաղակի ու կորժիկի համը քիմքս պահում է մինչ օրս։

Առանց ժպիտի, իսկ երբեմն էլ առանց ծիծաղի հնարավոր չէ ընթերցել։ Այս պատմությունները ժպիտ են պարգևելու, բայց երբեմն կխոնավացնեն ձեր աչքերը. ուղղակի կկարդաք տողատակը, որն այնպես հմտորեն փորձել եմ թաքցնել։

Ակամայից մասնակիցը կլինեք բոլոր պատմությունների, ձեր աչքի առաջ կմեծանա Էլիկոն, ու հաստատ կզգաք, որ այսուհետ նրանից մի մասնիկ կրելու եք ձեր մեջ։

Գիրքը փոքր չափի է ու հեշտությամբ կտեղավորվի ձեր պայուսակում, որպեսզի նույնիսկ մի քանի ազատ րոպե ունենալու դեպքում կարողանաք լցնել ձեր ժամանակը։ Լավատեսության մի կաթիլը մի ամբողջ տխուր ծովի մերան կարող է դառնալ։ Այդ կաթիլն այս գրքում է։ Թող ձեր կյանքում միայն բարի՛ն լինի։

Ձեր՝ Էլյա Համբարձումյան

կամ ուղղակի՝ Էլիկո

Հաջի կարապետը, արփոն ու ես

Ուզում եմ պատմվածքի ձևով ներկայացնել դրվագներ իմ՝ կարծես թե մոտիկ, բայց իրականում այնքա՜ն հեռավոր մանկությունից։ Երևի թե բոլորի մոտ է գալիս մի տարիք, երբ սկսում են հաճախակի անդրադառնալ մանկությանը` լուսավոր ու խենթություններով լի ժամանակահատվածին։ Նոր դրվագներ եմ հիշում, որոնց առաջներում ուշադրության չեմ էլ արժանացրել ու ցավելու աստիճան կարոտ եմ զգում հեռավոր այդ օրերի հանդեպ։ Բաբոյիս պատրաստած ձվջուրն եմ հիշում, փամփլիկ ձեռքերով պատրաստած ալադիները, որոնք խժռում էի անհագորեն…

Վերջերս աղջիկս ինձ հարցրեց. «Մա՛մ, այդքան քաղցրասեր լինելով՝ ինչո՞ւ ալադի չես ուտում»: Աղջիկս ընտիր է պատրաստում։ Ասացի. «Ես բաբոյիս պատրաստածի համը չեմ ուզում կորցնել, Նա՛ն ջան։ Քիմքս ա՛յն համն է հիշում»:

…Անհամբեր սպասում էի ամռան գալստյանը, որ գնայի տատիկիս ու մորաքրոջս տուն։ Նրանք Հոկտեմբերյանում էին ապրում (ինձ համար խորթ է Արմավիրը. իմ քաղաքը Հոկտեմբերյանն է)։ Նույնիսկ մեկ–երկու տարի այնտեղ եմ դպրոց գնացել։ Տատիկիս տունը հենց քաղաքի կենտրոնում էր՝ այգու մեջ։ Այդ մի շենքն էր այդտեղ, ու այն հարցին, թե որտեղ է մեր տունը, ես հպարտությամբ պատասխանում էի. «Սադի մեջ»։ Իմ գնալով շենքն աշխուժանում էր։ Երեխաներն ուրախանում էին, որովհետև արկածախնդիր էի, ու նրանց սպասվում էր թեժ ամառ։ Աշխուժանում էին նաև մեծերն ու իրար մեջ դժգոհ փսփսում, որ սկսվելու է իրենց անհանգիստ կյանքը։ Տատիկս, ում քնքշորեն «բաբո» էի ասում, գրկախառնվելուց հետո սկսում էր դաստիարակչական իր խրատները, որոնց բովանդակությունը տարիների հետ չէր փոխվում. «Էլիկո՛ ջան, հեռու չգնա՛ս, չլնեմ–չիմանամ՝ Միշիկի հեծանիվին կպել ես. ես դրա մոր զահլեն չունեմ։ Թթի ծառերից հեռո՛ւ, չբարձրանա՛ս, ամո՜թ է, արդեն մեծ աղջիկ ես։ Մազերդ առանց սանրելու դո՛ւրս չգաս, բալե՛ս»։ Բաբոս պարբերաբար, բայց թերահավատորեն ինձ հիշեցնում էր իմ աղջիկ լինելու փաստը` հույս ունենալով, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր է՝ հասկացած լինեմ այդքանը։ Ինքը խոսում էր, ես լուռ գլխով էի անում ու սպասում, թե երբ է հնչելու բաղձալի «դե գնա՛, բալե՛ս»–ը։

Առաջինը, որ անում էի, ստուգելն էր, թե արդյոք Միշիկը հեծանիվը նույն տեղում է պահում։ Պետք է հասցնեի մինչև իմ գալստյան մասին նրանց տեղեկանալը հեծանիվը մի լավ վայելեի… Հոկտեմբերյանում չկար մի անկյուն, որ ես եղած չլինեի։ Քաղաքի խորհրդանիշ դարձած Հաջի Կարապետի հետևից ժամերով գնում էի… Նա փայտից խաղալիքներ էր պատրաստում ու երգեցիկ ձայնով կանչում էր. «Հաջի Կարապետը հո՜ս է… մի մանեթը քո՜վս է»: Եթե հոգնում էր, ես էի նրա փոխարեն ձայնս գլուխս գցած կրկնում. «Հաջի Կարապետը հո՜ս է…»: Հին հոկտեմբերյանցիները կհիշեն Արփոյին. հոգեկան խանգարում ունեցող կին էր։ Գունեղ շորեր էր հագնում միշտ ու, ինքն իրեն խոսելով, ման էր գալիս քաղաքում։ Եթե մեր ուղիները խաչվում էին, մեղք լիներ Արփոն. հետևից այնքա՜ն էի քայլում՝ կրկնելով ասածները, մինչև որ մի լա՜վ քոթակ էր հասցնում ինձ։ Քաղաքի փողոցներով երբեմն սայլեր էին գնում՝ լծված էշերին։ Մենք դրան էշի կաշկա էինք ասում, մեկն իմանա, թե դա ինչ էր նշանակում՝ այդ կաշկան։ Զգույշ, որ սայլապանը չնկատեր, հետևից կառչում էի սայլին ու երջանիկ տեղափոխվում մինչև այնտեղ, որտեղ կհասցներ ինձ նկատել սայլապանն ու մտրակով դեպի հետ փորձեր հարվածել։ Շատ ժամանակ կողքից էին զգուշացնում, գոռում էին. «Ամոթ չի՞ բա, դու աղջիկ ես»: Ու մինչ մտրակը հետ կհասներ, ես բարեհաջող վայրէջք էի կատարում։ Ուսումնասիրելով անցածս ճամփան, նոր արկածներ որոնոելով՝ գալիս էի տուն։


Вам будет интересно
Трудно определить жанр этой книги. Можно назвать его как "Триллер с юморком". Он затрагивает вопросы жизненной рутины, которая неожиданно пересекается с невероятными, трагическими событиями. В сегодняшнем напряжённом мире благополучие и привычный "полный расслабон" могут в одночасье рухнуть в адскую пропасть. Медленно раскручивающийся сюжет к концу повествования набирает бешеные обороты. Показывается жизнь современных студентов разных слоёв общества в экстремальных ситуациях. Будет трудно оторва...
Читать онлайн
"Не судите по обложке" – гласит народная мудрость. Ангелы не всегда бывают милыми и приветливыми, а демоны не всегда творят зло. И даже если все говорят тебе, что ты чокнутая и у тебя шизоидное расстройство психики, не верь. Просто они не ведают того, что открыто тебе....
Читать онлайн
Летти Войт – жестокая социопатка и серийная убийца или девушка с обостренным чувством справедливости и комплексом защитницы слабых духом и телом? Та, что всегда выбирает драться, нежели смиряться. Научится ли она прощать себя и других, способна ли еще и на новую любовь, а не только на постоянную борьбу? И кому выберет открыться ее сердце? Все это можно узнать, только дойдя до завершения этой истории.Содержит нецензурную брань....
Читать онлайн
Знала ли я, что в Академии счастья столкнусь с несчастьями?.. Пропажа студентов, изучение необычных магических предметов и непростые взаимоотношения с парнем – всё говорит о том, чтобы я бросила учебу и вернулась. Но не в моих правилах отступать, а парочка поистине фейских хулиганов поможет разобраться в тайнах прошлого....
Читать онлайн
В начале XXIII века человечество оказалось в шаге от очередного прорыва в космос – прыжка в гиперпространство. Но сделать этот шаг, похоже, позволено лишь Любимцу Бога, найти которого среди миллиардов людей – та еще задача. Три великих супердержавы – Объединенная Русь, США и Китай яростно борются за шанс стать первыми в этой области. Кто же справится со сложнейшим экзаменом? И что ожидает людей, когда перед ними распахнется гиперпространство?...
Читать онлайн
К концу XXII века человечество вплотную подошло к разгадке сущности того, кого люди привыкли называть Богом. Представители Объединенной Руси и США в драматической гонке опередили китайцев и первыми вплотную соприкоснулись с Богом, получив от Него важнейшую информацию. Но вот какую? Как правильно ее расшифровать? И кто это сделает первым – русичи и американцы или китайцы? От этого зависит не только мировое лидерство, но и вообще существование целого континента. Об этом читайте в продолжении книги...
Читать онлайн
Это сборник различных рассказов разных жанров, где автор раскрывает перед читателями свой внутренний мир. Ранее он уже участвовал в Архангельском областном конкурсе в 2015 году осенью. Там он занял первое место. Также у него есть ещё один сборник с рассказами "Истинный смельчак", выпущенный при помощи АЦБК и РСВА. Ранее публиковался в Интернете под псевдонимами Антоша Чехонте и Андрей Шестакин....
Читать онлайн
Тефтон и Леви всегда интересовались охотничьим ремеслом. Конечно, ведь их учитель – один из лучших стрелков на Острове. Ребята мечтают вступить в Гильдию охотников – организацию, которая борется с самым злейшим врагом человечества. Уникумы – существа, обладающие ужасающей силой, им нет места среди людей. Не истребить их – они истребят нас. Эту простую истину знает каждый с малых лет. Вся надежда только на охотников. Ребята выжили в страшном пожаре, уничтожившем их родной город. С тех пор они пок...
Читать онлайн
Антонина больна шизофренией. Но как и почему эта болезнь завоевала ее разум, она даже не догадывается. Потому что вокруг нее самые близкие родственники скрывают важные тайны и плетут интриги, в результате которых ее жизнь и их судьбы оказываются сломленными. Книга основана на реальных событиях....
Читать онлайн
Друзья из детективного Агентства 404 вновь участвуют в расследовании страшного преступления. На этот раз речь идет, казалось бы, о пресловутом квартирном вопросе. Но дело идет о жизни и смерти стариков, ставших жертвами черных риэлторов....
Читать онлайн
Запечатленный ангел - это захватывающее путешествие в мир приключений, эмоций и открытий. Эта книга переносит читателя в иной мир, где каждая страница открывает новые горизонты воображения. Благодаря ярким персонажам, захватывающему сюжету и живописным описаниям, читатель окунется во всепоглощающую атмосферу Запечатленный ангел и будет жить каждым мгновением вместе с героями. Вдохновляющая и мудрая, Запечатленный ангел не только развлечет читателя, но и подарит ему уникальные мысли и ощущения, ...
Читать онлайн
«В одном произведении Достоевского выведен офицерский денщик, который разделял свет на две неравные половины; к одной он причислял «себя и своего барина, а к другой всю остальную сволочь». Несмотря на то, что такое разделение смешно и глупо, в нашем обществе никогда не переводились охотники подражать офицерскому денщику, и притом в гораздо более широкой сфере. В последнее время выходки в этом роде стали как будто маниею…»...
Читать онлайн