ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ

ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ

Լևոն Ադյանը ներկա գրքում մի տեսակ առանձնահատուկ, ղյուրզգաց քնքշանքով է նկարագրում հարազատ օրրան Արցախն իր՝ հեքիաթային բնությամբ, շրջապատված լեռներով, սառն աղբյուրներով, բուռն գետերով, ստվարախիտ զով անտառներով, ծաղկավառ հանդ ու սարերով, ու այս գեղահրաշ համապատկերին՝ հերոսների անսովոր ճակատագրեր, ուր նուրբ ու հմտորեն տրված են գլխավոր անձանց կերպարներում՝ սիրով, ջերմությամբ ու բարությամբ զարդարելով նրանց դժվարին առօրյան՝ դիմակայելու կյանքի բազում փորձություններին ու չընկճվել:

Жанр: Современная русская литература
Цикл: Не является частью цикла
Год публикации: Неизвестен

Читать онлайн ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ


© ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ, 2019


ISBN 978-5-4490-6102-7

Создано в интеллектуальной издательской системе Ridero

Պ Ա Տ Մ Վ Ա Ծ Ք


Թ Ու Խ Ճ Ա Յ Ը


Միայնակ մի ճայ՝ ճիչը հուսահատ,

Միայնակ մի ճայ՝ բախտը վշտալի,

Միայնակ մի ճայ, թեպետ և ազատ՝

Այս մեծ աշխարհում, ախ, հանգիստ չունի…

Ալյոնա Ռոստովա


Ճայեր չկային արդեն։ Արևն իջնում էր կապտաժեռ հորիզոնն ի վար: Մեղմ քամին օրորում էր ծովը, և ճերմակաթև ալիքները, ինչպես թևատարած ճայեր, թևում էին դեպի ափ։ Տղան անտրամադիր էր։ Նա եկել էր վերջին հանդիպման։ Քանիցս վճռել էին բաժանվել, բայց ամեն անգամ կրկին հանդիպում էին։ Այդպես շարունակել անհնար էր այլևս, անհրաժեշ էր բաժանվել։ Հանդիպումը հեշտ էր, բաժանումը՝ անասելի դժվար։

Ծովը խաղաղ էր։ Ալիքները մանր խշշոցով լիզում էին ափի ավազը ու ետ էին սահում։

Տղային դուր էին գալիս ճայերը, երբ նրանք թևածում էին ջրերի վրա, ուղղահայաց իջնում ալիքներին ու կրկին թևում վեր։ Ինչ-որ տեղ կարդացել էր, որ ճայերից մեկի կորստի դեպքում՝ մյուսը վերից ուղղահայաց սուրում, իրեն խփում է ժայռերին, զոհվում։ Նա հիմա նայում էր այդ ալիքներին ու մտածում էր ճայերի մասին։ Ձյունասպիտակ ճայերի, որ հիմա երևի ինչ-որ արևոտ տեղ էին, հեռվում, երկինքն ու ծովն իրար ձուլող հորիզոնից այն կողմ, և ձայն – ձայնի՝ ազատ ու հանդարտ պտտվում էին կապտաթույր ջրերի վրա։

Տղան չլսեց խճաքարերի ձայնը։ Նա նայում էր հեռվում, ծովի հեռու խորքում կանգնած միայնակ նավին, որ շողշողում էր իրիկնային արևի ներքո։ Կինը ետևի կողմից մոտեցավ, կանգնեց քիչ հեռվում։ Տղային էր նայում։ Ի՞նչ է մտածում այդպես, ո՞ւմ մասին է մտածում, ոչ առանց խանդի, անցավ կնոջ մտքով։ Հեռանալ, հեռանալ, մոռանալ նրան, մտածում էր նա սրտի նվաղումով ու վշտամորմոք, բայց ի՜նչ հեշտ է ասել՝ մոռացիր, մոռացիր ամեն ինչ՝ աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, քնքշանքը նրա, ուժեղ շուրթերի հպումը այրող, մատների դողը իմ մերակներին, նրա մոլուցքը՝ քնքուշ, անհագուրդ ու սիրահարույց…

– Ահա և ես, – ասաց նա իր քաղցրահունչ ձայնով։

Տղան իսկույն շրջվեց, թեպետ նրան սպասում էր սրտի անդիմադրելի հուզումով, բայց շփոթվեց, երբ տեսավ նրան՝ միշտ նույն ամոթխած դուրեկան ժպիտով ու սևասև հրացայտ աչքերով։ Նա լայն ժպտաց՝ կնոջ դյուրաբեկ փխրուն մարմինն առնելով գրկի մեջ։

– Սիրելիս, սիրելիս, սիրելիս, – անդադար շշնջում էր տղան, շուրթերը քսելով նրա սևաթույր մազերին։– Վախենում էի, թե չես գա…

– ինչո՞ւ։– Կինն իր կրակացայտ աչքերով նայեց տղային, միաժամանակ մտածելով այն մասին, որ ինքն անկարող է նրան հանել իր սրտից։– Թե՞ ուզում էիր, որ չգայի, – ավելացրեց նա ժպտալով։

– Ոչ։ Վախենում էի, թե չես գա, – ասաց տղան։ – Որ քեզ չի հաջողվի գալ։ Իսկ ես այնպես էի սպասում։– Նա կնոջ մատները մոտեցրեց շուրթերին. քսում էր շուրթերին, մեկ առ մեկ համբուրելով այդ սառնավուն մատները։– Ինչպե՞ս եկար։

– Չգիտեմ։– Կինը թեթև օրորեց գլուխը, սեղմվեց տղային։– Ասացի ընկերուհուս մոտ եմ գնում։

– Չվախեցա՞ր։

– Եթե կարողանամ այդքան մտածել, -գլուխը տղայի կրծքին սեղմած, դառը ժպտաց կինը։– Չեմ կարողանում մտածել։ Չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Չեմ կարողանում հասկանալ։ Բայց վերջ։ Էլ չենք հանդիպի։ – Տղան իր կրծքին զգում էր նրա տաք շունչը։– Էլ չեմ կարող, էլ ուժ չունեմ, հարազատս, սա վերջին անգամն է, լսո՞ւմ ես…

– Լսում եմ, – ծանր, բայց ժպտադեմ, ասաց տղան։

Կինը գլուխը բարձրացրեց տղայի կրծքից։

– Ինչո՞ւ այսպես ստացվեց, – ասես ինքն իրեն, երազկոտ ասաց նա։– Ես ինձ համար հանգիստ ապրում էի, ինչո՞ւ ամեն ինչ փոխվեց…

Տղան կատակի տվեց.

– Եթե ես եմ մեղավոր՝ ներող եղիր։

Կինը ժպտաց, գլուխը վերստին սեղմեց տղայի կրծքին։ «„Վերջ, – մտքում ասաց նա։– Սա վերջին անգամն է, էլ չենք հանդիպի“»։

Հետո մտախոհ քայլում էին ծովափով, և ծովը միալար աղմկում էր։ Հանդիպեցին հաղորդավար ընկերոջ տանը։ Ըկերոջ ծննդյան օրն էր։ Կինն ամուսնու հետ էր։ Ու տղան երբեմն անկարող էր լինում չնայել նրան։ Ինչ —որ անհայտ ու գայթակղիչ բան կար կնոջ մեջ, որ շարունակ իրեն էր ձգում տղայի հայացքը։ Հաճելի, սրտառուչ երեկո էր։ Խմում էին, զրուցում, երաժշտություն էին լսում։ Դեմ-դիմաց էին նստած։ Տղային նույնիսկ մի պահ թվաց՝ դեռատի կինն այդ ժպտաց իրեն, որից ասես արյունը եռ եկավ ներսում։ Հետագայում նա հաճախակի էր մտածում անծանոթ կնոջ մասին։ Ժպիտն էր հիշում հատկապես։ Ամոթխած այդ ժպիտի մեջ աննկարագրելի հմայք կար, որը գերում էր տղային։ Հետո հանդիպեցին փողոցում, պատահաբար։


Вам будет интересно
,,Մանրաքանդակների,, ու,,Անցողիկ մտքերի,, այս գրքում ամփոփված են մի շարք մանրաքանդակներ, ինչպես նաև բազում թևավոր խոսքեր՝,,Անցողիկ մտքեր,, խորագրի տակ՝ արդարության, բարու ու չարի, երջանկության, ապրելու ժամանակի ու դատաստանի օրվա փոխկապվածության մասին, կյանքի հավերժության օրենքի՝ սիրո և կարոտի վերջնական հաղթանակի անմար հույսով ու հավատով:...
Читать онлайн
Это небольшой по объему сборник веселых и ироничных миниатюр, афоризмов и анекдотов. Заглянув в него на несколько минут, вы получите в подарок улыбку и хорошее настроение....
Читать онлайн
В этой книге собраны рассказы о любви, приключения, детективные истории и детский рассказ. Всё, конечно, выдумано. И не основано на реальных событиях. Если что-то похожее вдруг с кем-то и где-то произошло, то это просто совпадение. В общем, фантазии автора, пробующего себя в жанре «проза»....
Читать онлайн
Если бросить в воду камень, разойдутся круги. Если в атмосфере встретятся теплый и холодный воздух, возникнет ветер. Как камень в воду, в просторы всемирной Сети брошено письмо, и круги связанных с ним событий разбегаются в прошлое и будущее – останется ли отражение мира прежним, когда круги исчезнут? Как два воздушных фронта, встретились две очень разных человеческих жизни. Чего ждать от возникшего меж ними ветра – беды или спасения? Итак: «Саня, здравствуй! Пишет тебе Настя Лютикова…»...
Читать онлайн
Роман рисует сцены из жизни трех молодых пар, их гостей и даже фантастических существ. Причудливое действо не выходит за пределы одной квартиры, наделенной собственным именем Неспящая. Спокойные, трогательные, мятущиеся, взбалмошные – герои сливаются в одно удивительное племя, излучающее почти детскую радость бытия. Совершая глубокий реверанс в сторону литературы абсурда и магического реализма, автор затейливым языком и все же с лёгкостью повествует о счастье и его отсутствии....
Читать онлайн
Никто точно не знает, как нам помогают небесные помощники и ушедшие от нас родственники, но мы часто обращаемся к ним за помощью. Почему?...
Читать онлайн
Чего только ни происходит в сказках: волшебство, оборотничество, похищения, полёты в ступе и на ковре-самолёте, борьба Добра со Злом. И всё это на фоне Любви, без которой не было бы и самой Вселенной. Любите друг друга и верьте в Чудо....
Читать онлайн
Главными героями этих волшебных хроник стали кот Баюн и Серый волк, они побывают не только в заповедном лесу, но и на небесах, и в подземном мире у бога тьмы Ния. И конечно, вы встретитесь тут со всеми обитателями заповедного леса – Бабой Ягой, Соловьем Разюойником, Лешими, ведьмами и Кикиморами… Сказка продолжается....
Читать онлайн
Эта книга не претендует на научный труд. Просто в её названии я привёл аналогию своего творчества с источником жизни рыб. Каждый рассказ, каждое стихотворение в ней написаны мною с особым чувством. Здесь Вы найдёте жизнь и смерть моих героев, юмор и любовь, одиночество; улыбнётесь красоте окружающей природы. И если хотя бы одна из предложенных мною жизней приживётся в Вас, я буду счастлив....
Читать онлайн
В этом сборнике смешаны сразу три жанра: хоррор, мистика и зомби-апокалипсис. Многие из произведений тесно связаны между собой. Их соединяет одна буква – "Z". Опасный для всего человечества вирус, который мгновенно проникает в человеческий организм, превращая людей в беспощадных зомби. Почти все сюжеты этого сборника происходят в одном и том же вымышленном городе под названием Крайтаун. Некоторые из произведений основаны на русских народных сказках, где старых героев заменяют зомби…...
Читать онлайн
Горячие точки. Кавказ. Борьба с московскими ОПГ. Работа военной прокуратуры. Криминал. Это не только трагедия, но еще истинный театр абсурда. Об этом и пишет автор, окончивший военный институт, побывавший и криминальным репортером, и следователем, и оперативником… Содержит нецензурную брань....
Читать онлайн
Всё началось после того, как могущественный демон Серат ворвался в мир людей и начал великую войну на истребление всего живого. После долгих лет изнурительной борьбы обороняющимся наконец удалось отправить демона в небытие, заточив его в самое сердце Пекла – места, куда отправляются после смерти души самых последних негодяев и злодеев.С того дня прошло уже много тысяч лет. У демона появился план как покинуть Пекло и отомстить живым за нанесённое ему оскорбление, погрузив их во тьму. Но кто его о...
Читать онлайн
Вниманию читателя предлагается книга воспоминаний военного прокурора И.М. Калинина о завершающем этапе Гражданской войны на Юге России (1920) и начале эмигрантского бытия белой армии генерала П.Н. Врангеля. Непредвзятость и честность позиции автора делает ее важным свидетельством той эпохи, а несомненная занимательность изложения облегчает восприятие описанных в ней событий.Переиздание книги осуществлено с максимально возможным сохранением авторской орфографии и пунктуации.В формате PDF A4 сохра...
Читать онлайн