ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր

ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր

«Այն հեռավոր ամռանը» բովանդակում է հեղինակի մի քանի վիպակները, պատմվածքներն ու մի շարք մանրաքանդակները, որոնք մեծամասամբ արտացոլում են հայրենի Արցախ լեռնաշխարհի ու նրա մարդկանց առօրյան՝ հանրային կեցության հարափոփոխ իրավիճակներում£

Жанр: Современная русская литература
Цикл: Не является частью цикла
Год публикации: Неизвестен

Читать онлайн ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր


© ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ, 2019


ISBN 978-5-4490-8739-3

Создано в интеллектуальной издательской системе Ridero

ԻՄ ՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ Է ՆՎԻՐՎՈՒՄ


Վ Ի Պ Ա Կ Ն Ե Ր

ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Ն Ա Խ Ե Ր Գ Ա Ն Ք

Դեղձենիներ շատ կան մեր գյուղում£ Դեղձենիներն այդ ծաղկել են հիմա, և նրանց ծաղիկները՝ կարմիր ու մանուշակագույն, շողշողում են գարնան ջինջ արևի ներքո£ Տնամերձ այգիներում ու ձորաեզրերին՝ լքված հին տնատեղերում, տոնահանդես է վառվռուն ծաղիկների£

Դեղձենիները ծաղկել են, և այսօր ես առաջին անգամ տեսա, որ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված դեղձենու ճյուղը կոտրվել է£

Ամբողջ օրը ես այդ մասին էի մտածում£ Այն մասին, որ դեղձենու ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը, և որ այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն£

Ես երկար նայում եմ ձորերի կողմը: Ձորերից ճանապարհը ոլոր-մոլոր ելնում, մտնում է գյուղ£ Այնտեղ, ճանապարհի եզրին, մենավոր ու տրտմագին կանգնել է վիրավոր դեղձենին£ Ես անթարթափ նայում եմ այդ ուղղությամբ, հետզհետե աղոտանում է իմ տեսողությունը, դեղձենու տեղ իմ աչքին անթափանց մշուշ է երևում, և ես այդ մշուշի մեջ պարզորոշ տեսնում եմ Նրան® Նա ժպտում է ինձ, բայց տխուր է նրա ժպիտը£ Եվ ես ինձ բռնում եմ այն բանի վրա, որ շշնջում եմ նրա անունը՝ «Արգինա»£

«Արգինա», – լսում եմ ես իմ սեփական ձայնը, բայց այդ ձայնն ասես անծանոթ, օտար է ինձ, ասես լսվում է հեռու-հեռվից£ Սակայն հաջորդ վայրկյանին հալվում է մշուշը, տեսիլքը չքանում է, և ես կրկին տեսնում եմ գյուղ մտնող ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի ճյուղը կոտրվել, կորցրել է իր գարունը£ Այդ ճյուղը չտեսավ այս ծաղիկները, որ կան հիմա և կլինեն ամեն տարի, երբ գարունը կգա, և դեղձենիները կծաղկեն նորից՝ կարմիր ու մանուշակագույն®

1

Աշուն է£ Մեր տան պատշգամբում, բաց լուսամուտի առջև կանգնած, ես նայում եմ ներքև՝ ձորալանջերին ու այստեղ-այնտեղ՝ բլրակների վրա փռված մեր գյուղին, որ զուգվել-զարդարվել է աշնան բոլոր գույներով£ Շրջակա կուսական անտառների ու լեռների խայտաբղետ գույներով է ներկվել նաև մեր Բարակ ջուր փոքրիկ գետակը, որ սկիզբ է առնում բարձր սարերից, գալիս, զիգզագվելով` գյուղը բաժանում է երկու հավասար մասերի և, անցնելով դաշտերով, ձորերով ու մթին ծմակներով, գնում, կորչում է հեռու հարթավայրային ադրբեջանական գյուղերում£

Աշնան ցրտաշունչ թեթև հովը խաղում է ծառերի կատարներին, ծառերը մեղմիվ օրորվում են, և տերևները, ինչպես ջրափոսերի վրա իջնող գույնզգույն թիթեռնիկներ, երկար պտտվում են օդում, հետո հանդարտ նստում տնամերձ այգիներում: Մեր ոսկեփայլ կատուն՝ Չյուչան, իրեն սիրել տվող, մողոշիկ ու փափկամազիկ, մի ոստյունով ցատկում, պպզում է պատշգամբի բազրիքին՝ ուղիղ իմ դիմաց, և, վախվորած նայելով ինձ, աղերսական մլավում է.

– Մի-ա-ա-ո¯ւ®

– Չյուչա, ձայնդ կտրի, – ասում եմ ես և մատս թափահարում եմ վրան£– Իջիր, – գոռում եմ£

Բայց նա չի իջնում, գլուխը թեքում, ուղիղ նայում է աչքերիս մեջ ու նորից՝

– Մի-ա-ա-ո¯ւ®

Այս անգամ աղիողորմ ու խղճահայաց£ Պարզ է, նրան իմ թույլտվությունն է պետք£

– Լավ, գլուխ մի տար, – ասում եմ ես£-Նստիր£

Եվ նորից նայում եմ ներքև, ուր թիթեղածածկ տներ են, տներին կից՝ տնամերձ այգիներ, այգիներում՝ անթիվ, անհամար դեղձենիներ՝ դեղին արդուզարդի մեջ կորած£ Մեր հարևանի տղան՝ Հովիկը, վազում է իրենց հորթի ետևից, երևի ուզում է գոմը գցել, բայց հորթը՝ դունչը բարձր, հիմարի պես փախչում է՝ պոչը օդում տնկած£ Հովիկը քիչ է մնում լաց լինի, որովհետև արևը գնացել, հասել է Կաղնախաչ բարձր սարին, ծառերի ու բլուրների ստվերները սկսում են երկարել, հետո երկինքը հանկարծակի գունատվում, դառնում է կապտամթավուն, նախիրը փոշի հանելով, բառաչելով գյուղ է մտնում£

– Բիժո¯ւմ, բիժո¯ւմ, – այգու այն կողմից լսվում է Հովիկի ձայնը£

Նա ձեռքը պարզած գնում է հորթի ետևից. ասես աղաչում է նրան, որ վերջապես լսի իրեն, կանգնի£ Արագ ցած եմ թռչում պատշգամբից և վազում փողոց՝ Հովիկին օգնելու£ Մի քանի քայլ դեռ չարած, իմ ականջին է հասնում ինչ-որ մեկի հեռավոր ձայնը.


Вам будет интересно
Լևոն Ադյանի գրականությունը հայրենի տան, բնակավայրի, իր հարազատ եզերքի պատմության գեղարվեստական վերարտադրումն է` ժամանակների հոլովույթում։ Նրա ստեղծագործության գեղարվեստական արժանիքը «Կորսված բարդիներ» գրքում պայմանավորված է հայրենի եզերքի գեղեցկության՝ հեղինակին տեսանելի պատկերներով: Ինչպես համանուն « Կորսված բարդիներ» վեպում, այնպես էլ գրքում տեղ գտած «Փորձարկում», « Դեղձանիկը գեղ-գեղ երգեց գետից այս կողմ» վիպակներում ու ,,« Էն լոռու ձորն է» էսսեում մարդկային հարաբերություններն ու զգացմունքները...
Читать онлайн
Լևոն Ադյանը ներկա գրքում մի տեսակ առանձնահատուկ, դյուրզգաց քնքշանքով է նկարագրում հարազատ օրրան Արցախն իր՝ հեքիաթային բնությամբ, շրջապատված լեռներով, սառն աղբյուրներով, բուռն գետերով, ստվարախիտ զով անտառներով, ծաղկավառ հանդ ու սարերով, ու այս գեղահրաշ համապատկերին՝ հերոսների անսովոր ճակատագրեր, ուր նուրբ ու հմտորեն տրված են գլխավոր անձանց կերպարներում՝ սիրով, ջերմությամբ ու բարությամբ զարդարելով նրանց դժվարին առօրյան՝ դիմակայելու կյանքի բազում փորձություններին ու չվհատվել:...
Читать онлайн
Автор книги – веселый Водолей из Москвы.Она живет в Германии. Истоптала 30 пар кроссовок в поисках новых впечатлений и событий. Обожает обниматься и влюбляется в новых людей и города....
Читать онлайн
Тяжело быть ребенком, зато весь мир для тебя дом. Вырастая, мы забываем свое детство, но есть моменты, которые навсегда въедаются в нашу память. То, что мы несем через всю жизнь. Моменты, когда каждый из нас был маленьким Человеком…...
Читать онлайн
Книга написана на лично прожитом опыте. Здесь присутствуют как мои личные мысли, пережитые моменты, так и оригинальные истории, которые несут в себе мои личное понимание вещей....
Читать онлайн
Повседневная вполне обеспеченная жизнь в Советском Союзе, наполненная трудом или учебой, требовала хоть каких-то отдушин. Летом детей вывозили за город, заодно и родители проветривались. Взрослые устраивали для себя охоту, рыбалку, спортивные игры. Уважали застолья в честь праздников – годовщин революции, женского дня. В сопровождении самодеятельной песни молодежь с удовольствием проводила каникулы в трудовых отрядах или путешествиях по огромной родной стране. О таких отдушинах эта книга....
Читать онлайн
Эта книга – большой поход по крайнему северу, длиной в три месяца. Девяносто дней палаток, гор, диких животных и незнакомых людей, ставших на этот срок частью моей жизни. Ежедневная летопись геологических будней. Бескрайние степи, колючие ветры, резвые ручьи....
Читать онлайн
Сегодня утром на ваш мобильный телефон пришло следующее СМС-сообщение: ЭДУАРД АНАТОЛЬЕВИЧ Ш. перевел (а) Вам 100.00 RUB. Сообщение: «Исток1».Утром следующего дня в это же время вы получили второе сообщение: ЭДУАРД АНАТОЛЬЕВИЧ Ш. перевел (а) Вам 200.00 RUB. Сообщение: «1грабли».Что вы будете делать, если деньги с сообщениями будут приходить каждый день? Шесть незнакомых между собой людей, живущих в Москве, уже получили такие СМС. Поначалу всё было похоже на банальную ошибку, но дальше…...
Читать онлайн
Эта книга будет полезна тем, кто захочет познать свою женскую суть, постичь глубину и цикличность развития. На её страницах систематизированы женские образы в архетипах греческих богинь, стихийных сил. Медитации помогут прожить каждую богиню отдельно. Книга даёт ключ к пониманию миссии и пути женщины.Художник – Анна Шевченко...
Читать онлайн
Сообщество свободных авторов – это совершенно новый стандарт в творчестве. Это самостоятельная группа неординарных людей, желающих заявить о своих произведениях всему миру.В данный сборник вошла малая проза и поэзия. Для удобства читателя мы разделили произведения на разделы, в которых отражены животрепещущие темы: любовь, образ мысли, экспериментальная поэзия и современная проза.Вы окунётесь в океан, бушующий захватывающими историями.Приятного чтения!...
Читать онлайн
Чувствуя себя одинокой и никому не нужной, Александра решает изменить свою жизнь кардинально. Она бросает всё и уезжает в далёкий таёжный поселок. Её не пугают трудности, но она даже не подозревает с чем ей придётся столкнуться?! Но возможно это то – что ей нужно?!...
Читать онлайн
Люди, жившие в прошлом, наверное, обзавидовались бы, расскажи им кто-нибудь, какой лёгкий и комфортный способ знакомства с противоположным полом изобретут в 21 веке – сайты знакомств, на которых можно выбрать себе будущего партнёра, как товар по каталогу! Почему же мне – красивой и молодой ещё женщине, несмотря на множество попыток, так и не удалось найти любовь на сайте знакомств? Почему это вообще мало кому удаётся? И в чём секрет тех, у кого всё-таки получилось?...
Читать онлайн
От серых будней к увлекательным тайнам!От древних магических событий до современных аномалий – каждая глава приглашает в атмосферу тайны и связей между прошлым и настоящим. Этот путеводитель из 86 книг откроет вам врата в мир мистики и загадок России.Для тех, кто верит в магию и ищет новое – этот путеводитель станет вашим ключом к удивительному приключению, не выходя из дома.Раскройте тайны России вместе с нашим гидом в мире необъяснимого!...
Читать онлайн
От серых будней к увлекательным тайнам!От древних магических событий до современных аномалий – каждая глава приглашает в атмосферу тайны и связей между прошлым и настоящим. Этот путеводитель из 86 книг откроет вам врата в мир мистики и загадок России.Для тех, кто верит в магию и ищет новое – этот путеводитель станет вашим ключом к удивительному приключению, не выходя из дома.Раскройте тайны России вместе с нашим гидом в мире необъяснимого!...
Читать онлайн